Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի այցը Ազատության հրապարակ պայմանավորված էր հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական վիճակով ու պայմաններով մտահոգությամբ: Այս մասին Epress.am-ին ասել է Ոստիկանության լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը:
Նրա խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ զրույցում ոստիկանապետը հավաստել է, որ իրենք գործելու են բացառապես օրենքի շրջանակներում և պահպանելու են հասարակական կարգը՝ վեր մնալով քաղաքականությունից ու կուսակցական տարբերակումներից: