Home / Հայաստան / Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանն այցելել են Րաֆֆի Հովհաննիսյանին (թարմացված)

Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանն այցելել են Րաֆֆի Հովհաննիսյանին (թարմացված)

Ազատության հրապարակում հացադուլ անող «Ժառանգության» ղեկավար, ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին  այսօր այցելել են ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը:

Կողմերը քննարկել են մայիսի 5-ին նշանակված Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված հարցերը, լսել են Րաֆֆի Հովհաննիսյանի լուծումները: Հանդիպմանը ներկա «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը aravot.am-ի հետ զրույցում այցը «քաղաքավարության այց» է որակել:

Նրա խոսքերով՝ կոնգրեսականները հետաքրքրվել են պարոն Հովհաննիսյանի առողջությամբ. «Իրենց հետաքրքրում էր՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ է տեսնում, ոնց է տեսնում: Նա ասաց այն, ինչ բազմիցս կրկնել է, դուք գիտեք: Պարոն Հովհաննիսյանը փորձեց հետաքրքրվել նրանց դիրքորոշմամբ, թե իրենք ինչ լուծում են տեսնում: Ասել, որ նրանք առաջարկեցին այդպես լուծումներ՝ ոչ: Թեթևակի զրույց եղավ առաջիկա սպավող զարգացումների մասին, չշրջանցվեց նաև քաղաքապետի և Երևանի ավագանու ընտրություների թեման: Շատ մակերեսային զրույց եղավ»:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Հովհաննիսյանին էր այցելել ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:

Լուսանկարը՝ ՖՈՏՈԼՈՒՐ-ի