Դատելով լավատեսությունից, որով ուղեկցվում էր Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հանդիպումը, Րաֆֆի Հովհաննիսյանի կյանքին լուրջ վտանգ է սպառնում: Այս մասին «Կոմերսանտ» թերթում գրել է լրագրող Անդրեյ Կոլեսնիկովը:
«Երեկ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Սերժ Սարգսյանին: Պարոն Սարգսյանը վերջերս է ընտրվել Հայաստանի նախագահ՝ երկրորդ անգամ անընդմեջ: Սակայն երդմնակալության արարողությունը դեռ չի կայացել (այն նախատեսվում է անցկացնել ապրիլի 9-ին), այնպես որ այժմ նա Հայաստանի ընտրված գործող նախագահ է:
Հանդիպմանը որոշակի գորշ կամ անգամ ողբերգական երանգ էր հաղորդում այն, որ նախօրեին Երևանում հացադուլ էր հայտարարել պարոն Հովհաննիսյանը, ով ընտրություններում գրավել է երկրորդ տեղը: Պարոն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ հացադուլ է անելու այնքան ժամանակ, մինչև պարոն Սարգսյանն իր համար պաշտոնը չազատի:
Դատելով լավատեսությունից, որով ուղեկցվում էր Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հանդիպումը, պարոն Հովհաննիսյանի կյանքին լուրջ վտանգ է սպառնում», – գրել է Կոլեսնիկովը: