Երեկ Մոսկվայում կայացած Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ խոսվել է Մաքսային միության ու Եվրասիական միության մասին, ինչպես նաև քննարկվել է Հայաստան մատակարարվող գազի սակագնի խնդիրը: Այս մասին հաղորդում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով նախագահական նստավայրի իր աղբյուրներին:
Վերջիններս պնդում են, որ Սերժ Սարգսյանին չի հաջողվել որևէ կերպ համոզել, որ ռուսական կողմը չգնա գազի սակագնի կտրուկ բարձրացման. այս հարցի վերաբերյալ պաշտոնական Մոսկվան անդրդվելի է: