Home / Տեսանյութեր / ՓՀէԿ-ի վերաբերյալ հանրային լսումներ անցկացրել են այլ վայրում, «որպեսզի խոչընդոտ չառաջանա»

ՓՀէԿ-ի վերաբերյալ հանրային լսումներ անցկացրել են այլ վայրում, «որպեսզի խոչընդոտ չառաջանա»

Բուլդոզերներով, տրակտորներով մտել են և մոտավորապես 1 կմ տարածք` անտառը ոչնչացնելով, գնացել են` խողովակաշարը տեղադրելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է աշխարհագրագետ Լևոն Գալստյանը` խոսելով Գետահովիտ համայնքում նախատեսվող «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի խնդիրների մասին:

Գալստյանի խոսքով՝ բնապահպանների ու գյուղացիների ահազանգերից պարզ է դարձել, որ ՓՀէԿ-ի վերաբերյալ  նախնական հանրային լսումներ չեն անցկացվել այն համայնքում, որտեղ  իրականացվելու էր շինարարությունը: Լսումներ անցկացրել են հարևան համայնքում` ենթադրելով, որ այնտեղ որևէ խոչընդոտ չի առաջանա:

«Իրականում շինարարությունը կատարվում է ոչ թե Ենոքավան համայնքում, որտեղ անցկացվել էին հանրային լսումները, այլ Գետահովիտ համայնքի տարածքում, ընդ որում՝ շինարարությունը կատարվում է Իջևանի արգելավայրի տարածքում և արգելավայրի բուֆերային գոտում, ինչի հետևանքով անխնա ձևով ոչնչացվում է անտառային գոտին», – ասել է Լևոն Գալստյանը: