Երեկ ամերիկահայ լրագրող, իրավապաշտպան Արա Կ. Մանուկյանը ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային նամակ է ուղղել ՝ պահանջելով հետ վերցնել Սերժ Սարգսյանին հղած շնորհավորական ուղերձը: Իր նամակում լրագրողը նշել է, որ եթե դա տեղի չունենա, ապա ինքը՝ Մանուկյանը, հացադուլ կհայտարարի:
«Ձեր շնորհավորանքը ուղղեցիք այն օրերին, երբ ընտրախախտումների բազմաթիվ ահազանգներ էին հրապարակվում՝ լցոնումների, ընտրակաշառքների, արտագաղթած և մահացած մարկանց անունից քվերակության և կրկնակի քվերակության դեպքերի մասին: Կեղծված ընտրությունների մասին հանրային դժգոհություն է առաջացել և բազմամարդ հանրահավաքներ են անցկացվել Հայաստանի տարբեր քաղաքներում, ինչպես նաև աշխարհի տարբեր հայկական համայնքներում: Ձեր շնորհավորանքը նաև համընկավ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի հրապարակման օրվա հետ, որը ևս վկայում էր, որ ընտրությունների պաշտոնական արդյունքների հանդեպ առկա է հանրային անվստահություն: Ես միշտ հարգել եմ ձեր՝ ժողովրդավարական սկզբունքներին հետևելու սկզբունքը: Սակայն, համոզված եմ, որ ձեր շնորհավորանքն ուղղված Սերժ Սարգսյանին՝ ձեր սկզբունքին դավաճանել է»,- իր նամակում գրել է Արա Մանուկյանը: