Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանը բոլոր երկրապահների անունից հայտարարում է, որ սատարում են Սերժ Սարգսյանին, սակայն երկրապահներից ոչ մեկը նրա հետ համաձայն չէ: Այս մասին ասել է «Շատաղ» ջոկատի հրամանատար Սամվել Ասլանյանը, ով եկել էր զորակցելու Ազատության հրապարակում հացադուլ անող ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Ասլանյանի խոսքով՝ այսօր միայն Րաֆֆի Հովհաննիսյանն է ունակ փրկել երկիրը ստեղծված իրավիճակից: Բացի Ասլանյանից, Հովհաննիսյանին այցելել են նաև Ղարաբաղյան պատերազմի մի քանի մասնակիցներ:
Քիչ առաջ Ազատության հրապարակ է եկել նաև «Ազատություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Հրանտ Բագրատյան, ով առանձնազրույց է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
Նշենք, որ այսօր Ազատության հրապարակում՝ ի զորակցություն Րաֆֆի Հովհաննիսյանի, մեկօրյա հացադուլ է հայտարարել գրող, հրապարակախոս Վիոլետ Գրիգորյանը: