Լրագրող, իրավապաշտպան Արա Կ. Մանուկյանը երեկ սկսել է հացադուլ ԱՄՆ-ում՝ Բըրբենքում՝ այն թաղամասում, որտեղ գտվում է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆի գրասենյակը:
Հիշեցնենք, որ լրագրողը օրեր առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված նամակում հայտարարել էր, որ հացադուլի է նստելու, եթե նախագահը հետ չվերցնի Սերժ Սարգսյանին ուղղած շնորհավորանքը:
«Ես միշտ հարգել եմ ձեր՝ ժողովրդավարական արժեքներին հետևելու սկզբունքը: Սակայն համոզված եմ, որ ձեր շնորհավորանքը՝ ուղղված Սերժ Սարգսյանին, ձեր սկզբունքին դավաճանել է»,- իր նամակում գրել է Արա Մանուկյանը:
«Ըստ WikiLeaks-ի՝ ԱՄՆ Կառավարությունը տեղյակ է, որ Սերժ Սարգսյանը հետխորհրդային տարածքում ամենակոռումպացված լիդերներից մեկն է և երկրի համար մեկ օլիգարխը: Նա իշխանության եկավ 2008 թվականի ընտրությունները կեղծելու արդյունքում: Այդ ժամանակ էլ 10 մարդ սպանվեց և 100-ավոր մարդիկ վիրավորվեցին հետընտրական հանրահավաքներում: Մեր պարտքն է՝ որպես ԱՄՆ քաղաքացիներ, արձագանքել մեր նախագահի գործողություններին»,- իր բլոգում բացատրելով հացադուլի դիմելու հիմքերը՝ գրել է լրագրողը:
Լուսանկարը՝ thetruthmustbetold.com