ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կապված ծրագրեր չունի: Նրա խոսքով՝ «ընդհանուր Հայաստանի հետ կապված ծրագրեր» կան, որոնք առայժմ պահում են իրենց համար: Այս մասին Հայրիկյանն ասել է՝ պատասխանելով Epress.am-ի այն հարցին՝ արդյո՞ք ինքը կամ իր համակիրները պատրաստվում են այցելել մարտի 10-ից Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Հովհաննիսյանին:
Հայրիկյանը նաև նշել է, որ այս պահին ինքը դեռևս գտնվում է հիվանդանոցում ու փորձում է ապաքինվել:
«Բուժման նախնական փուլում եմ ու լավ եմ զգում՝ նայած երբ: Դեռ իսկական բուժում չեն սկսել, թեև բուժման փուլ անցնում եմ, սակայն դեռ ապաքինում չի սկսվել», -եզրափակել է Հայրիկյանը: