Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը խոսել է երեկ գիշեր հրապարակում տիրող իրավիճակի մասին՝ մասնավորապես նշելով, որ մի սադրիչ է եկել հրապարակ ու փորձել հայհոյանք տալ ու բանավեճի մեջ մտնել:
«Մեր համաքաղաքացիները՝ ինձանից անկախ, որևէ բան չզեկուցելով՝ հետապնդել են ու փաստորեն հետո հավաստի տեղեկություններով զեկուցել են, որ այդ մարդը Աբովյանի «ջրի մարդն էր», դուք կարող եք իմանալ, թե ո՞վ է Աբովյանի ջրի մարդը, որը դուրս եկավ հարապարակից և ոստիկանների կողմից ընդունվեց ժպիտով և միասին տաքսի նստեցին և դուրս եկան հրապարակից: Հիմա ես սա չեմ ընդհանրացնում ամբողջ ոստիկանության վրա, որովհետև ոստիկանությունը իր պարտականության մեջ է, բայց կարծում եմ, որ սա բոլոր դեպքերում հետաքրքիր է մեզ համար ու նաև ոստիկանության համար անհրաժեշտ տեղեկություն՝ հետաքննություն սկսելու այս հարցում»,- ասել է Հովհաննիսյանը: