Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն արձակուրդ է մեկնել, իր այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«ՀԺ»-ն նշում է, որ պաշտոնապես ճշտել չի հաջողվել, թե որն է ներքաղաքական ներկայիս լարված և անորոշ իրավիճակում՝ նման քայլի պատճառը: Սերժ Սարգսյանի լրատվական ծառայություն կատարած թերթի թղթակցի հեռախոսազանգերն անպատասխան են մնացել:
«Պրակտիկան, սակայն, ցույց է տալիս, որ որևէ պաշտոնյայի այսպիսի անսպասելի արձակուրդն ավարտվում է պաշտոնանկությամբ կամ պաշտոնափոխությամբ: Վիգեն Սարգսյանը, ինչպես Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, Սարգսյանի նախընտրական շտաբում կենտրոնական դերակատարություն ուներ: Այս արձակուրդը վկայում է, որ Սերժ Սարգսյանը նրան նույնպես չի ներում ընտրություններում իր խայտառակ արդյունքի համար: Ենթադրվում է, որ, ինչպես Միքայել Մինասյանը, Վիգեն Սարգսյանը նույնպես ապագայում կմեկուսացվի քաղաքական դաշտից», – գրում է «Հայկական ժամանակ»-ը: