Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ-ն «շփացնում է» ցանկացած նախագիծ. բաց ֆորում Ազատության հրապարակում

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ-ն «շփացնում է» ցանկացած նախագիծ. բաց ֆորում Ազատության հրապարակում

Այսօր Ազատության հրապարակում կայացել է Քաղաքացիական խորհրդի քննարկումների երրորդ հանդիպումը, որի թեման խորհրդարանական կառավարման համակարգի անցումն էր:

ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը խոսել է խորհրդարանական կառավարման համակարգի առավելությունների մասին՝ կարծիք հայտնելով, որ Հայաստանը պետք է նման համակարգի անցնի: Նա հիշեցրել է 1990-ի Գերագույն խորհրդի նախադեպը, որը նախորդել է առաջին նախագահական ընտրություններին: Ըստ Ռուբինյանի՝ դա ամենալավ խորհրդարանն է եղել Երրորդ հանրապետության պատմության մեջ: Ռուբինյանն ասել է, որ նախագահ ունենալու համար է, որ բացառությամբ Բալթյան երկրների, ԽՍՀՄ բոլոր պետությունները նախագահական համակարգ են նախընտրել:

Բանախոսը հիշեցրել է, որ Հայաստանում, որպեսզի նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդը  չունենա լիակատար իշխանություն, որոշվել է կիսանախագահական համակարգ որդեգրել, որպեսզի ընդդիմությունը, հավաքելով մեծամասնություն խորհրդարանում, կարողանա ազդել նախագահի որոշումների վրա: «Սակայն մեզ մետ նման բան եղավ միայն 1999 թվականին և ավարտվեց հոկտեմբերի 27-ով: Քոչարյանը բողոքեց, որ ինքը դարձել է Անգլիայի թագուհու պես մի բան»,- ասել է Ռուբինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի երեք նախագահների փորձը ցույց է տալիս, որ խորհրդարանը «շփացնում է» կառավարության ներկայացրած ցանկացած օրենքի նախագիծ, իսկ խորհրդարանականի դեպքում, նման բան անել հնարավոր չի լինի: Խորհրդարանը «լվանում է նախարարների, դեսպանների ոսկորները»՝ նրանց նշանակելուց առաջ:

Հանդիպման մյուս բանախոսը՝ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, համաշխարհային վիճակագրություն ներկայացնելով, ասել է, որ նախագահական  համակարգերի մեծ մասում բռնապետություններ են ձևավորվել, որոնք հիմնականում հեռացվել են հեղափոխությունների միջոցով:

«Իսկ խորհրդական համակարգեր ունեցող երկների 70%-ը տնտեսական զարգացում է ապրել»,- ասել է իրավաապաշտպանը:

Իշխանյանը կարևորել է արդար դատական համակարգի ձևավորումը: Դրա բացակայության դեպքում, ըստ նրա, ցանկացած նախագահ դառնում է բռնապետ: