Սերժ Սարգսյանի եղբայրը՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սաշիկ Սարգսյանն այս օրերին գտնվում է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի եղբայրը իր վարքի համար հայտնվել է Մոսկվայի «ուժեղ տղաների» ուշադրության կենտրոնում:
«Սկզբում համապատասխան շրջանակները Սաշիկ Սարգսյանին «հարգել-պատվել են», սակայն հյուրասիրության վերջում Սաշիկ Սարգսյանն իրեն վատ է պահել, ինչի արդյունքում ենթարկվել է ծեծի: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սաշիկ Սարգսյանի վիճակն այնքան ծանր է եղել, որ ստիպված տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան բժիշկներն առաջարկել են պառկել և վերականգնվել հիվանդանոցում», – գրում է թերթը: