Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը դրական է գնահատում ուսանողների սկսած դասադուլ-ակցիան և շարժումը կեղված ընտրությունների դեմ, ինչպես նաև պայքարն իրենց բուհերը կուսակցականացվելուց փրկելու նպատակով: Սակայն, ըստ Խառատյանի, քիչ հավանական է, որ հասարակական ճնշման տակ բուհի ղեկավարությունը գնա վարչական մեթոդների կիառման և կհեռացնի ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին: Epress.am-ի հետ զրույցում Խառատյանն ասել է, որ իր վստահությունը պայմանավրոված է նրանով, թե ինչ են դեպքի մասին ասել կողմերը:
Հիշեցնենք, որ այդ պահանջով երեկ ուսանողները դիմում են ներկայացրել ռեկտոր Արամ Սիմոնյանին՝ հավելելով, որ անուշադրության մատնվելու դեպքում՝ կպահանջեն նաև իր՝ Սիմոնյանի հրաժարականը: Գևորգ Մելքոնյանը դասադուլներից մեկի ժամանակ դասադուլավորների դեմ մի խումբ ուսանողների էր կանգնեցրել և հայտարարել, որ դա «ախքալաքցիների զորքն է»:
«Եվ ռեկտորը, և ուսանողները, Սիմոնյանի օգնականի պահվածքի մասին արտահայտվելով, ասել են, թե ինչքանով էր դա պարկեշտ: Այսինքն՝ ասել են պարկեշտության մասին իրենց պատկերացումների մաիսն»,- ասել է Խառատյանը:
Ազգագրագետն այնուհանդերձ դրական է գնահատել քաղաքացիական հասարակության կողմից արվող անհնազանդության կոչերը:
Խառատյանը նկատել է, որ ընտրություններից հետո՝ քաղաքացիական հասարկության և քաղաքական ընդդիմադիր ուժերի նպատակները որոշ հարցերում համընկում են:
«Քաղաքացիական հասարկությունը Մաշտոցի պուրակում էլ, հիմա էլ ունի քաղաքացիական նպատակներ: Քանի որ գործող իշխանության կողմից իր պահանջները չեն կատարվում՝ քաղաքացիւական հասարակությունը սկսում է համագործակցել ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ: Նրանց Ազատության հրապարակ գալը դրական եմ համարում, սակայն դա չի կարելի համարել քաղաքացիական հասարակության քաղաքականացում»,- ասել է Խառատյանը: