«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանը:
«Մենք միշտ կողմնակից ենք եղել գաղափարական միավորումներին, սակայն այս անգամ՝ ստեղծված քաղաքական իրավիճակում հնարավոր չեղավ համախմբել ազատական գաղափարախոսություն կրող քաղաքական գործիչներին: Այդ իսկ պատճառով Ազատ դեմոկրատներ կուսակցությունը նպատակահարմար չհամարեց մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին»,- ասել է Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է «Ազատություն» կուսակցության հետ միավորման մասին լուրերին, Խաչատրյանը նշել է, որ եղել են քննարկումներ, բայց ոչ ավելին: