Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի երեկ անցկացված 5-րդ տուրի բոլոր պարտիաները խաղաղ ելք ունեցան: Նշենք, սակայն, որ մրցամարտերի ընթացքը ամենևին էլ խաղաղ չէր, և պայքարն ընթանում էր մինչև վերջին վայրկյան:
Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով բավական ծանր դիրք էր ստացել ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ մրցավեճում, բայց կարողացավ լավ պաշտպանվել և պարտիան հասցնել իր համար ընդունելի ավարատի՝ կիսելով միավորը մրցակցի հետ:
Մրցաշարի մյուս առաջատարը՝ նորվեգացի Մագնուս Կառլսենը նույնպես սևերով մրցում էր ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ: Վերջին մրցաշարի գրեթե բոլոր պարտիաներում ահյտնվում է ցայտնոտում: Այս անգամ էլ Իվանչուկի դրոշակը կարող էր ընկնել, սակայն նա հասցրեց մինչև 40-րդ քայլը տեղավորվել ժամանակի մեջ, լրացուցիչ մեկ ժամ ստացավ ու պարտիան ոչ-ոքի ավարտեց:
Ոչ-ոքիներ գրացնվեցին նաև Ալեքսանդր Գրիշչուկ-Թեյմուր Ռաջաբով, Պյոտր Սվիդլեր-Բորիս Գելֆանդ մրցավեճերում:
Այսօր Լևոն Արոնյանը սևերով մրցում է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ, իսկ Մագնուս Կառլսենը նույնպես սև ֆիգուրներով պայքարելու է ռուսաստանցի Պյորտ Սվիդլերի դեմ:
Մրցաշարային աղյուսակ.
1-2. Լևոն Արոնյան, Մագնուս Կառլսեն – 3,5-ական միավոր
3. Պյոտր Սվիդլեր – 3 միավոր
4-5. Վլադիմիր Կրամնիկ, Թեյմուր Ռաջաբով – 2,5-ական միավոր
6. Ալեքսանդր Գրիշչուկ – 2միավոր
7-8. Բորիս Գելֆանդ, Վասիլի Իվանչուկ – 1,5-ական միավոր
Լուսանկարը՝ london2013.fide.com կայքից