«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրություններին իրենց դաշինքի ցուցակը, որում ընդգրկված են մի քանի այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև գիտնականներ, մշակութային գործիչներ, լրագրողներ:
Դաշինքը, որը կրում է «Բարև Հայաստան» անունը, կազմված է 64 հոգուց, և այն գլխավորում է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ցուցակի երկրորդ տեղում է «Ժառանգության» նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը, երրորդում՝ «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը: Ցուցակում են նաև Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը, երգիչ Արթւոր Իսպիրյանը:
Նշենք, որ ցուցակի ընթերցումից հետո Րաֆֆի Հովհանյիսյանը Արմեն Մարտիրոսյանին ներկայացրեց որպես Երևանի ապագա քաղաքապետ: