Հայաստանում երկու անձի մոտ, որից մեկը՝ Վրաստանի քաղաքացի, ախտորոշվել է սիբիրյան խոց՝ հիվանդության մաշկային ձևը: Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրանք մարտի 7-ին Վրաստանի Բոգդանովկայի շրջանի Փոքր Գոնդուրա գյուղում իրականացրել են խոշոր եղջերավոր կենդանու մորթ և մարտի 15-ին վերադարձել Երևան: Հիվանդները մարտի 18-ին դիմել են բժշկական օգնության: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է սիբիրյան խոց ախտորոշումը», – նշված է նախարարության հաղորդագրության մեջ:
Հիվանդների վիճակը բավարար է, կա առողջացման դրական շարժընթաց: