Home / Հայաստան / Վկան ընդունել է, որ ՀԱԿ ակտիվիստների դեմ կեղծ ցուցմունք է տվել. վերջնաժամկետը՝ այսօր

Վկան ընդունել է, որ ՀԱԿ ակտիվիստների դեմ կեղծ ցուցմունք է տվել. վերջնաժամկետը՝ այսօր

Այսօր լրանում է վերջնաժամկետը, երբ Վճռաբեկ դատարանը պետք է որոշի վարույթ ընդունե՞լ քաղբանտարկյալների Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի վերաբերյալ դատավճիռը, թե՞ ոչ: Այս մասին հիշեցնում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը՝ նշելով, որ երեկ թերթին հաջողվել է զրուցել երիտասարդներին 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու համար կեղծ քրեական գործի առանցքային վկաներից մեկի հետ:

Վկա Հրանտ Միրիջանյանն ընդունել է, որ տղաների դեմ տված իր ցուցմունքն իսկապես կեղծ է եղել և որ ինքն իրեն մեղավոր է զգում, որ իր կեղծ ցուցմունքի հիման վրա տղաներն ազատազրկման են դատապարտվել: Միրիջանյանն աշխատում է Երևանի կենտրոնական փողոցներից մեկի ավտոկայանատեղում:

«Սա այն վկան է, որի կողմից դեռևս դատարանում արված հայտարարություններր մեծ աղմուկ էին բարձրացրել: Որպեսզի հստակ լինի այս վկայի խոսքերի կարևորությունր, նշենք, որ նրա դատական և նախաքննական ցուցմունքների մեծ մասը տեղ է գտել երիտասարդների դատավճռի մեջ: Իսկ դատարանը չէր խորշել դա անել այն պարագայում, երբ նույն վկան դատարանում հայտարարել է, որ այդ ցուցմունքները տվել և տալիս է ոստիկանների ճնշման տակ»,- նշում է թերթը: