հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / ԵՊՀ-ն արձագանքեց ուսանողների նամակին. հորդորում է զերծ մնալ «վնասող քայլերից»

ԵՊՀ-ն արձագանքեց ուսանողների նամակին. հորդորում է զերծ մնալ «վնասող քայլերից»

Երևանի պետական համալսարանն արձագանքել է ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին աշխատանքից ազատելու մասին ուսանողների նամակ-պահանջին:

«2013 թ-ի մարտի 19-ին ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավարին է հանձնվել «Երիտասարդական շարժման պահանջները» վերնագրով, ապատեղեկատվություն, սպառնալիքներ, անհասկանալի ձևակերպումներ և պահանջներ պարունակող անստորագիր մի գրություն»,- ասված է ԵՊՀ-ի տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները հիշեցնում են, որ համալսարանն իր դիրքորոշումն արդեն արտահայտել է:

«Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ Երևանի պետական համալսարանը, գիտակցելով իր դերն ու առաքելությունը, հաստատակամ է ԵՊՀ աշխատակիցների և ուսանողների իրավունքների պաշտպանության հարցում, վերահաստատում է հավատարմությունը քաղաքացիական ազատություններին և հորդորում է զերծ մնալ ԵՊՀ բնականոն գործունեությունը վնասող քայլերից: Ի դեպ, ԵՊՀ-ի առջև ակցիան կազմակերպող երիտասարդներին հորդորում ենք չփչացնել կանաչապատ տարածքները և հարգել ԵՊՀ կանաչապատման բաժնի աշխատանքները», – հայտնում են համալսարանից:

Հիշեցնենք, որ ԵՊՀ ուսանողները պահանջում էին մարտի 19-22 ընկած ժամանակահատվածում Գևորգ Մելքոնյանին հեռացնել ԵՊՀ ռեկտրի օգնականի պաշտոնից, պատժել դասադուլի ընթացքում ապօրինություններ թույլ տված բոլոր անձանց:

Ուսանողները նշել էին, որ այս պահանջը չիրականացնելը կհաստատի ռեկտոր Արամ Սիմոնյանի անգործությունը, և մարտի 25-ին ուսանողները կդնեն նոր պահանջ՝ Սիմոնյանի հրաժարականը:

Պահանջը ստորագրել էր մոտ 5000 մարդ, ընդ որում՝ ուսանողներ ոչ միայն ԵՊՀ-ից, այլև այլ բուհերից:

«Մենք կարող ենք ենթադրել, որ ռեկտորը մեր պահանջը չի կատարի: Այդ դեպքում մենք կսկենք դիմել արտասահմանյան բուհերին, որոնք համագործակցում են ԵՊՀ-ի հետ: Մենք կներայացնենք նրանց ԵՊՀ-ի աշխատաոճի մասին իրական փաստեր»,- Epress.am-ի հետ զրույցում ասել էր ուսանողուհի Շողակաթ Վարդանյանը՝ ասելով, որ նպատակն է կանխել բուհերը կուսակցական կենտրոնների վերածելը:

Հիշեցնենք, որ Գևորգ Մելքոնյանը դասադուլներից մեկի ժամանակ փորձել էր ցրել ուսանողներին և օգնության էր կանչել «ախալքալաքցիների զորքը»: