Ըստ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տեղեկատվության, մեկ տարուց ավելի է` Հայաստան ներմուծվող 1000 խմ բնական գազի գինը կազմում է 230-240 դոլար, գրում է «168 ժամ» պարբերականը:
Թերթը նշում է, սակայն, որ նախագահական ընտրություններից առաջ գազի սակագինը չէր բարձրանում:
«168 ժամ»-ի տեղեկություններով, այժմ իշխանությունները փորձում են նոր սակագին ներկայացնել:
«Մի կողմից՝ այն պետք է գոհացնի «Գազպրոմին»՝ որպես բաժնետիրոջ, և չի կարող աննշան քիչ բարձրանալ: Մյուս կողմից՝ գազի զգալի թանկացումը կարող է ավելի խորացնել երկրում սոցիալական լարվածությունը: Այժմ քննարկման փուլում է այն տարբերակը, ըստ որի, գազը բնակչությանը կվաճառվի 170-190 դրամով՝ ներկայիս 132 դրամի փոխարեն: Իսկ իրավաբանական անձանց մատակարարվող գազի սակագինն ավելի բարձր կլինի», – նշում է թերթը: