Մարտի 21-ից համացանցում տեսահոլովակ է տարածվել, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման ակտիվիստները կոչ են անում ամերիկահայ երգիչ-երգահան Սերժ Թանգյանին ապրիլի 9-ին ժամանել Երևան՝ աջակցելու ընդդիմության առաջնորդին:
Տեսահոլովակում հիմնականում նկարահանվել են երիտասարդներ, ովքեր նշում են, որ ցանկանում են Թանգյանին տեսնել Ազատության հրապարակում:
Համացանցում տեսահոլովակը տեղարդել է Philip Arzumanian օգտատերը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ազատության հրապարակի հարթակից Հովհաննիսյանի շարժմանը աջակցելու կոչով Սերժ Թանգյանին և Շառլ Ազնավուրին էր դիմել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: