Հայատանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը երեկ իր առաջին պարտությունը կրեց Լոնդոնում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում:
Արոնյանը սև ֆիգուրներով զիջեց իսրայելցի Բորիս Գելֆանդին, ում առաջին շրջանում սպիտակներով պարտության էր մատնել:
Արոնյանի պարտությունը հնարավարություն տվեց նորվեգացի Մագնուս Կառլսենին միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Այժմ Կառլսենն ունի 6 միավոր, Արոնյանը նրան զիջում է կես միավոր, հայաստանցի շախմատիստից ևս կես միավորով հետ է մնում ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:
Այսօր գրոսմայստերները հանգստանում են, իսկ վաղը Արոնյանը սպիտակներով կհանդիպի ուկրաինացի Վասիլի Իվանչուկի, իսկ Կառլսենը՝ նույնպես սպիտակ ֆիգուրներով՝ Գելֆանդի հետ: