ԱԺ մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության պատգամավորները մտադիր են արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գալ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Իսկ օրակարգում, ըստ նույն աղբյուրների, լինելու է մեկ թեմա՝ ՀՀ նախագահի ընտրություններն ու դրանց հաջորդած իրավիճակը, որը քննարկելուց հետո խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է ԱԺ-ի անունից միասնական հայտարարություն ընդունել: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների` ՀՀԿ-ում նույնիսկ հայտարարության նախագիծն է պատրաստվել, որն ուղարկել են ԱԺ խմբակցություններին` քննարկելու և առաջարկներ ներկայացնելու:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը թերթի հետ զրույցում հաստատել է արտահերթ նստաշրջան հրավիրելու իրենց մտադրության մասին լուրերը: Ըստ քարտուղարի` մտահղացումը դեռ պետք է կողմերի հետ քննարկել: