Ամերիկահայ երգիչ-երգահան, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանգյանը դաշնակահար Տիգրան Համասյանի հետ ձայնագրել է Կոմիտասի «Գարուն ա» երգը: Այս մասին Թանգյանը գրել է Facebook-ի իր էջում: Երգը կթողարկվի ամռանը` Jazz-iz-Christ սկավառակում:
«Ուզում եմ այն (երգը – խմբ.) նվիրել բոլոր նրանց, ովքեր Հայաստանում պայքարում են դրական փոփոխությունների համար», – գրել է Սերժ Թանգյանը:
Հոլովակը Youtube-ում տեղադրել է Kim Gasparian օգտատերը
Հիշեցնենք, որ մարտի 21-ից համացանցում տեսահոլովակ է տարածվել, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման ակտիվիստները կոչ են անում Սերժ Թանգյանին ապրիլի 9-ին ժամանել Երևան՝ աջակցելու ընդդիմության առաջնորդին: