Երեկ ԱԺ-ի նկուղում բռնկված փոքր հրդեհի պատճառը ծխախոտն է եղել, հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության և ՀՀ պետական պահպանության ծառայության հետ համատեղ անցկացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ երեկ, ժամը 19.40-ի սահմաններում ՀՀ ԱԺ աշխատակից (բանվոր), 59-ամյա Աշոտ Ղազանչյանը, ով պատասխանատու էր տվյալ տարածքի պահպանության համար, գնացել է շենքի նկուղ, ստուգել՝ արդյոք ամեն ինչ կարգին է, լույսն անջատել, այնուհետև՝ սիգարետի ծխացող մնացորդը նետել գետնին՝ նկուղի կողմը, դուռը կողպել և հեռացել։
Ծխախոտի մնացորդն ընկել է գետնին կուտակված թղթի մնացորդների վրա ու ծխացել։ ԱԻ նախարարությունը նշում է, որ դրա հետևանքով նկուղում առաջացել է ծխապատ գոտի, այրվել է ստվարաթուղթ, սակայն նյութական վնաս չի պատճառվել։