«Արմավիա» ավիաընկերությունն ապրիլի 1-ից դադարեցնում է չվերթները և սկսում սնանկության գործընթացը: Այս մասին ասված է ընկերության կողմից այսօր տարածած հաղորդագրության մեջ:
Ընկերությունը նշում է, որ 2008 թվականից ի վեր համաշխարհային և ավիացիոն ճգնաժամը «խորտակել է» մի շարք արտասահմանյան ավիաուղիների, իսկ վերջին երեք տարիների ընթացքում ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովն այլ բիզնեսներից ստացված գումարները ներդնում էր «Արմավիայի» զարգացումն ապահովելու համար:
«Բայց այսօր իրավիճակն այնպիսին է, որ հնարավոր չէ նման կերպ աշխատել, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել դադարեցնել չվերթները և սկսել սնանկության գործընթացը», – ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ իր այսօրվա համարում «Արմավիայի» սնականության մասին տեղեկություն էր հրապարակել «Հայկական ժամանակ»օրաթերթը: