Home / Հայաստան / Էդվարդ Նալբանդյանը կփոխարինի Շառլ Ազնավուրին. աղբյուր

Էդվարդ Նալբանդյանը կփոխարինի Շառլ Ազնավուրին. աղբյուր

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնանկության մասին լուրը բուռն քննարկվում է Արտգործնախարարությունում, գրում է «168 ժամ» պարբերականը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Թերթը նշում է, որ, ըստ խոսակցությունների, Նալբանդյանը նշանակվելու է Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Նշենք, որ 2009 թվականից Շվեյցարիայում ՀՀ դեսպանն է ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը:

Ըստ «168 ժամ»-ի աղբյուրների՝ ՀՀ արտգործնախարար է նշանակվելու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Նշենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Նալբանդյանը նշանակվելու է Ֆրանսիայում ՀՀ դեսպան: Այդ պաշտոնը նա զբաղեցնում էր մինչև ՀՀ արտգործնախարար դառնալը: