Home / Հայաստան / Պռոշյանի գյուղապետի սպանության առթիվ քրեական գործ է հարուցվել

Պռոշյանի գյուղապետի սպանության առթիվ քրեական գործ է հարուցվել

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանը մահացել է աջ քունքի շրջանում անհայտ անձի կողմից արձակած հրազենային վնասվածքից: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Ավելի վաղ Մուրադյանի մահվան մասին հայտնել էր yerkir.am-ը:

Ոստիկանության համաձայն, 50-ամյա գյուղապետը սպանվել է առավոտյան 09:00-ին:

Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: