Home / Հայաստան / Երևանում կքննարկեն «ատելության լեզուն» հարավկովկասյան ԶԼՄ-ներում

Երևանում կքննարկեն «ատելության լեզուն» հարավկովկասյան ԶԼՄ-ներում

«Ատելության լեզուն Հարավային Կովկասի ԶԼՄ-ներում» հերթական քաղաքացիական լսումները կկայանան Երևանում: Իրավիճակի իրենց տեսլականը կներկայացնեն Սուխումիի «Նուժնայա» թերթի գլխավոր խմբագիր Իզիդա Չանիան, «Էխո Կավկազա» կայքի Ցխինվալիի թղթակից Զարինա Սանակոևան, թբիլիսցի լրագրող և բլոգեր Իրակլի Բերուլավան:

Քաղաքացիական լսումները կայանալու են ապրիլի 6-ին, ժամը 13:00-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մեդիա-կենտրոնում՝ Րաֆֆու 57 հասցեով (Հարավ-Արևմտյան թաղամասում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց):

Միջոցառումը կազմակերպել են Քաղաքացիական լսումների կովկասյան կենտրոնը (Վրաստան) ամերիկյան Ժողովրդավարության աջակցման հիմնադրամի (NED) օգնությամբ: