Home / Հայաստան / «Արմավիային» դատի են տալիս. Ռուսաստան են վերադարձրել գրավ դրած օդանավը

«Արմավիային» դատի են տալիս. Ռուսաստան են վերադարձրել գրավ դրած օդանավը

«Սուխոյի քաղաքացիական օդանավեր» (ՍՔՕ) ընկերությունը «Արմավիայի» դեմ հայց է ներկայացրել Միջազգային արևտրային միջնորդ դատարան, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով ռուսաստանյան ընկերությունում իր աղբյուրին:

Հայցում խոսք է գնում պայմանագրային պարտավորությունների կատարաման մասին, որոնք վերաբերում են  SSJ-100 № 95007 ինքնաթիռին (առաջին SSJ-100-ը՝ ավիաընկերությունում), ինչպես նաև կրած կորուստների վերականգմանը, որոնք կապված են մատակարարման վերաբերյալ պայմանագրի խզման հետ:

«Հայցը կներկայացվի մոտակա օրերին: Պահանջվող գումարը մոտ 1,385 մլն դոլար է»,- հայտնել է աղբյուրը:

Համաձայն ՍՔՕ-ի հաշվետվության՝ «Արմավիայի» պարտքը 2012թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է 540,708 ռուբլի (17,376 մլն դոլար): Պարտքը գոյացել է 2011 թ. № 95007 ինքնաթիռի վաճառքի հետևանքով:

Պայմանագրի համաձայն՝ օդանավը ՍԽՕ-ում կգտնվի գրավի տակ այնքան ժամանակ, մինչև «Արմավիան» ամբողջությամբ չվճարի պարտքը: Մատակարարումից հետո ավիաընկերությունը չկարողացավ ամբողջովին վճարել ինքնաթիռի արժեքը և որոշում ընդունեց այն վերադարձնել ՍԽՕ-ին: Ընկերությունները ստորագրեցին լրացուցիչ համաձայնագիր մատակարարման դադարեցման մասին, ՍԽՕ-ն հետ ստացավ ինքնաթիռը,  ֆիզիկապես այն ընկերությանն է, բայց «Արմավիան» այն գրավ է դրել երրորդ անձանց, ասվում է ՍԽՕ-ի հաշվետվության մեջ:

ՍԽՕ-ն որոշել է դիմել միջնորդ դատարան: «Այնուամենայնիվ, հաշվի առնելով «Արմավիա» ավիաընկերության դրությունը և սնանկացման բարձր հավանականությունը՝ նշված ակտիվի ամբողջական իրացման հեռանկարը լրացուցիչ անորոշություն է առաջացնում, քանի որ սնանկացման հնարավոր գործընթացների ընթացքում Հայաստանի դատարանները կարող են ինքնաթիռի վրա արգելք դնել», – ասված է ՍԽՕ-ի փաստաթղթերում:

Հիշեցնենք, որ «Արմավիան» ապրիլի 1-ին իրեն սնանկ է հայտարարել: