Ապրիլի 11-ին հայտարարված «Դորիանս»-ի համերգը Մոսկվայում չի կայանա կազմակերպչի մեղքով, որը չի ապահովել անհրաժեշտ պայմանները խմբի ելույթի համար: Այս մասին ասված է խմբի մենեջմենթի տարածած հայտարարության մեջ:
«Համերգից մեկ շաբաթ առաջ կազմակերպիչը հայտնել է այն չեղյալ հայտարարելու մասին, ինչը ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի ակնհայտ դրսևորում է: «Դորիանս»-ն իր անունից ներողություն է խնդրում Մոսկվայի իր երկրպագուներից, որոնք ակնկալում էին հանդիպել սիրելի խմբին», – նշում են հայտարարության հեղինակները: