«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը երեկ իրազեկում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան` ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայով երթ անցկացնելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Քաղաքապետարանի աղբյուրներից «ՀԺ»-ն տեղեկացել է, որ երեկվա դրությամբ իրազեկման ճակատագիրը հայտնի չէր:
«Այն ոչ ընդունվել էր ի գիտություն, ոչ էլ մերժվել քաղաքապետարանի կողմից: Ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանը նման պատասխանատու որոշում չի կայացնի առանց նախագահական նստավայրից կոնկրետ ցուցում ստանալու: Ապրիլի 9-ին Երևանի Ազատության հրապարակում նախատեսվում է մեծ հանրահավաք, որի ժամանակ տեղի է ունենալու 2013 թ. նախագահական ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստացած Րաֆֆի Հովհաննիսյանի երդման արարողությունը», – գրում է թերթը: