Home / Հայաստան / Զոհրաբյանի վիճակը կայուն ծանր է. մամուլի ծառայությունը մեկնաբանում է ավտովթարը

Զոհրաբյանի վիճակը կայուն ծանր է. մամուլի ծառայությունը մեկնաբանում է ավտովթարը

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ, կայուն ծանր վիճակում գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում: Այս մասին հաղորդում է Զոհրաբ Զոհրաբյանի մամուլի ծառայությունը:

«Մամուլի այն հրապարակումներին, որտեղ նշվում են քաղաքական պատվերների, վերջին շրջանում Զոհրաբյանի ԲՀԿ-ին անդամագրվելու փաստը, որը կարող է կապ ունենալ վթարի հետ, ոչ հերքում, ոչ հաստատում ենք: Հավելենք, որ այս պահին ոստիկանությունում նախապարաստվում են նյութեր», – նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նախկին պատգամավորն ավտովթարի է ենթարկվել ապրիլի 4-ին կեսգիշերի մոտ Հրաչյա Քոչար փողոցում:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի, shamshyan.com