Օրերս ձերբակալված ՊԵԿ-ի «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ Արսեն Փափազյանի և Երևանի բնակիչ Աշոտ Գասպարյանի «տանիքի» մասին այդ գործով զբաղվող հատուկ քննչական ծառայությունը դեռ լռում է, գրում է «Ժողովուրդ»-ը: Թերթի թեղեկություններով՝ Արաբական Միացյալ Էմիրություններից ձեռք բերված խոշոր չափերի ադամանդները մարտի 1-ին մաքսային հսկողությունից թաքցնելու և չհայտարարագրելու միջոցով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխելու հրահանգն իր աշխատակցին տվել է անձամբ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը:
«Ու երբ բռնվել են, Խաչատրյանն անիջապես «մեսիջ» է ուղարկել աշխատակցին, որ լռի, ամեն ինչ վերցնի իր վրա, մինչև ինքը կարգավորի առաջացած խնդիրները, որպեսզի չբացահայտվի, որ ՊԵԿ նախագահը ադամանդի «գործ է անում», – գրում է «Ժողովուրդը»:
Թերթը փորձել է տեղեկություններ ստանալ ՊԵԿ մամլո խոսնակ Նելլի Մանուչարյանից, ով հերքեց լուրը:
Գագիկ Խաչատրյանը երեկ մեկնել է գործուղման: