Այսօր առավոտյան Երևանի կետնրոնում` Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, ինչպես նաև Թումանյան և Սայաթ-Նովա փողոցներում ոստիկանների կուտակումներ են նկատվել: Նախագահական նստավայրի բակում կանգնած է եղել զինվորական նվագախումբ և առանց ծածկի մեքենա, որի վրա ամրացված էր Հայաստանի Հանրապետության դրոշը: Epress.am-ի թղթակիցը հետաքրքրվել է ոստիկաններից, թե ինչ է տեղի ունենում: Նրանցից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, նշել է, որ պատրաստվում են Սերժ Սարգսյանի երդման արարողությանը, «դրոշը տանում են Սահմանադրական դատարան»:
Նախագահական նստավայրի դիմացի մայթին կանգնած մի քանի անցորդներ հետևում էին արարողության փորձին: Մոտ 65 տարեկան կին սկսեց դժգոհել, որ մայթին «անցնելու տեղ չեն թողել»: Ոստիկանները բացատրել են. «Երդման արարողություն ա», կինը շարունակել է բողոքել. «Երդվում ա, թող երդվի: Աշխարհի ոստիկաններին բերել լցրեն են»: