Ապրիլի 4-ին Հրաչյա Քոչարի փողոցում տեղի ունեցած ավտովթարի առնչությամբ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս):
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ ավտովթարում ծանր վնասվածք էր ստացել ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր, մարտի սկզբին ԲՀԿ-ին անդամագրված Զոհրաբ Զոհրաբյանը: Նրան անգիտակից վիճակում տեղափոխել էին հիվանդանոց, այսօր Զոհրաբյանն իրեն ավելի լավ է զգում:
Նշենք, որ, ինչպես ավելի վաղ հայտնել էր ավտովթարի օրը դեպքի վայր ժամանած ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Զոհրաբյանի Cherry մակնիշի մեքենան, որը վարում էր նրա վարորդը՝ 42-ամյա Արմեն Դոյդոյանը, բախվել է Opel Vectra մակնիշի մեքենայի հետ, որի վարորդն է եղել Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի բնակիչ 23-ամյա Գևորգ Դավթյանը: Վոլորը հիվանդանոց էին տեղափոխվել:
Շամժյանը զրուցել էր դեպքի ականատեսների հետ, ովքեր պատմել էին, որ Opel-ի վարորդը բարձրանալիս է եղել Քոչարի փողոցով, երբ Cherry-ին դուրս է եկել հանդիպակած գոտի և բախվել Opel-ին, իսկ հիվանդանոցում ինչ-որ անձինք ոստիկանությանը հայտնել են, որ Cherry-ի վարորդին մեկ այլ ավտոմեքենա հետապնդելիս է եղել, ու անգամ հարվածել են հետապնդվող ավտոմեքենային: