Ապրիլի 7-ին, ժամը 12:30-ի սահմաններում Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մոտակայքում` ՌԴ թիվ N տանկային հրաձգարանի տարածքում պայթյունից մահացել է 2 երեխա:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը, տեղեկությունն իրենք ստացել են 15:40-ի սահմաններում, և դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի վայրում են գտնվել նաև մարզային ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ:
Հրաձգարանի տարածքում ականի պայթյունից զոհվել են Վահրամաբերդ գյուղի բնակիչներ` 12-ամյա Ա. Մկրտչյանը և 16-ամյա Մ. Գևորգյանը: