Home / Տեսանյութեր / Միշա Գալուստյանը եկել է Սարգսյանի երդման արարողությանը. նա շնորհավորել էր նաև Պուտինին

Միշա Գալուստյանը եկել է Սարգսյանի երդման արարողությանը. նա շնորհավորել էր նաև Պուտինին

Այսօր ժամը 12:00-ին մարզահամերգային համալիրում կայանալիք Սերժ Սարգսյանի երդման արարողությանը մասնակցելու համար ժամանող հյուրերի շարքում է եղել ռուսաստանցի շոումեն, դերասան Միխայիլ Գալուստյանը:

Լրագրողները նրան հարցրել են, թե ինչու է եկել Երևան, ինչին Գալուստյանը պատասխանել է, որ իրեն «հրավիրել է նախագահը»:

Գալուստյանն ասել է, որ ինքն ընտրվելու կապակցությամբ 2012 թվականին շնորհավորել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ այժմ Սերժ Սարգսյանին: Շոումենը նշել է, որ ինքը և Սերժ Սարգսյանը ընկերներ չեն՝ «միասին բիլիարդ չեն խաղում», սակայն ինքը ժամանել է, քանի որ նախագահն իրեն զանգահարել և անձամբ հրավիրել է երդման արարողությանը: