Երեկ երեկոյան «Համահայկական երիտասարդական շարժում» նախաձեռնության անդամները, ովքեր փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո մի շարք դասադուլ-ակցիաներ են անցկացրել բուհերի մոտ, ակցիա են անցկացնել Հյուսիսային պողոտայում:
Ինչպես ասված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ, շարժման 2 ուսանող, բնակիչերի համաձայնությամբ, մտել են շենքերից մեկի շքամուտք և 4-րդ հարկից պաստառ են կախել, որի վրա գրված է եղել «Ապասերժիկացում, ապրիլի 9-ին»: Ոստիկանները ներս են մտել և առանց նախազգուշացման, ուժով հանել են պաստառը:
«Մոտ մեկ ժամ անց, ուսանողները ավելի մեծ խմբով փորձել են կրկնել ացկիան, այս անգամ ոստիկանությունը բիրտ ուժ է կիառել երիտասարդների նկատմամբ: Ոստիկանության բռնի գործողությունների հետևանքով երիտասարդներից մեկը քիչ է մնացել ընկնի 4-րդ հարկից, ինչպես նաև պատռվել է պաստառը: Ոստիկանությունը չի ներկայացրել ոչ մի իրավական հիմք, ոստիկանության աշխատակիցները անգամ հրաժարվել են ներկայանալ:
Մենք դատապարտում ենք ոստիկանության անօրինական գործողությունները և հիշեցնում, որ վաղը ժամը 9-ին հավաքվելու ենք ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ՝ դասադուլի ակցիան իրականացնելու», – նշված է հայտարարության մեջ: