15:00-ի սահմաններում Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հազարավոր մարդիկ էին հավաքվել: Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրները ցանկանում էին բարձրանալ Պռոշյան փողոցով, սակայն հարյուրավոր ոստիկանները թույլ չէին տալիս նրանց դա անել: Ոստիկանները զինված էին մահակներով և վահաններով, իսկ Պռոշյան փողոցում կայանված ավտոբուսներում նկատվում էին անգամ ավտոմատավոր ոստիկաններ:
Երկար բանակցություններից հետո, որի ընթացքում հրմշտոց և քաշքշուկ է տեղի ունեցել, Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրներին թույլ տվեցին թեքվել Դեմիրճյան փողոց և իջնել դեպի Սարյան փողոց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի մոտով: