Երեկ Բաղրամյան պողոտայի վրա տեղի ունեցած ընդհարման ժամանակ բերման է ենթարկվել մի երիտասարդ, ով փորձում էր կանխել բախումը ոստիկանների ու երթի մասնակիցների միջև:
Civilnet.am-ի տեսանյութում երևում է, որ քաղաքացին, տեսնելով կռիվ հրահրող մի քանի սադրիչի, ովքեր հարվածներ էին հասցնում վահաններով պատնեշ սարքած ոստիկաններին, նրանց հանգստացնում է, հեռացնում և ձեռքերը ի նշան խաղաղության բարձրացնում ոստիկանների ուղղությամբ:
«Ինչի՞ համար»,- բղավում է արդեն մի քանի ոստիկանների կողմից բռնի ուժով բերման ենթարկվող երիտասարդը:
Նշենք, որ ոստիկանությունը որևէ կերպ չէր արձագանքում սադրիչների գործողություններին, մինչդեռ խաղաղ ցուցարարին բերման ենթարկելիս հարվածում ու հայհոյում է նրան: