Home / Տեսանյութեր / 16-ամյա Հայկը խոստովանել է Երևանի կենտրոնում կատարած սպանությունը

16-ամյա Հայկը խոստովանել է Երևանի կենտրոնում կատարած սպանությունը

Ապրիլի  9-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ճանապարհին մահացած Երևանի բնակիչ 19-ամյա Տիգրան Հայրապետյանի սպանության կասկածանքով ձերբակալվել է 16-ամյա Հայկ Ա.-ն, ով խոստովանել է իր կողմից կատարած սպանությունը: Այս մասին հայտնում է ոստիկանության կայքը:

Հիշեցնենք, որ Հայրապետյանը հիվանդանոց էր տեղափոխվել կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքով:

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ:

Ոստիկանության կայքի փոխանցմամբ՝ ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: