«Ժառանգություն» կուսակցության նախագահ, 2013 թվականի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր մեկօրյա մասնավոր այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնում է կնոջ՝ Արմենուհու և որդու՝ Կարինի հետ: Երևան է վերադառնալու վաղը:
Այցի բնույթի մասին մանրամասներ Հովսեփ Խուրշուդյանը չի հայտնել:
Հիշեցնենք, որ վաղը ապրիլի 12-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք է հրավիրել, որ որտեղ պատրաստվում է հնչեցնել այլընտրանքային կառավարության կազմը: