Շվեյցարիայի Նյոն քաղաքում քիչ առաջ ավարտվեց Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը:
Վիճակահանության արդյունքներով հայտնի դարձան կիսաեզրափակչի երկու զույգերը`
«Բավարիա» (Գերմանիա) – «Բարսելոնա» (Իսպանիա)
«Բորուսիա» (Գերմանիա) – «Ռեալ» (Իսպանիա)
Զույգերում առաջինը նշված թիմերը առաջին հանդիպումը կանցկացնեն սեփական հարկի տակ:
Կիսաեզրափակչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 23-ին և 24-ին, իսկ պատասխան խաղերը` ապրիլի 30-ին և մայիսի 1-ին: