Այսօր առավոտյան վրացական լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, որ Թբիլիսի-Լեսելիձե ավտոմայրուղու «Ռուիս» թունելում այրվում է Հայաստանից 30 տոննա կոնյակ տեղափոխող բեռնատար:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻ նախարարությունը, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից հայտնել են, որ, նախնական տվյալներով, հրդեհը մեկուսացված է:
Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարներ:
Հրդեհը բռնկվել էր Երևանից Փոթի ուղևորվող բեռնատարի վարորդի խցիկում, մեքենայի վարորդն է եղել Վրաստանի քաղաքացի Մալխաս Ռուխաձեն: Տուժածներ չկան, մասամբ այրվել է բեռնատարի խցիկը: