Home / Հայաստան / Նախարարը համակարգն իր հարազատներով է լցրել. աղբյուր

Նախարարը համակարգն իր հարազատներով է լցրել. աղբյուր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (ապրիլի 9-ից նախարարի պաշտոնակատար) Արտեմ Ասատրյանը պաշտոնում նշանակվելուց հետո համակարգը լցրել է հարազատներով, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրների վրա:

Թերթը, մասնավորապես, նշում է, որ Ասատրյանի աները՝ Լևոն Պետրոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի աշխատանքի և զբաղվածության բաժնի պետի պաշտոնն է զբաղեցնում:

Արտեմ Ասատրյանի կնոջ քույրը՝ Պերճուհի Պետրոսյանն էլ կենսաթոշակային համակարգի իրազեկման և հանրային իրազեկման կենտրոնում է աշխատում:

«Ինչո՞ւ եք Զեզ շրջապատել բարեկամներով», – թերթի հարցից Արտեմ Ասատրյանը մի պահ շփոթվել է, այնուհետև պատասխանել. «Իրականում նման բան չկա»:

Թերթը, իր հերթին, եզրակացնում է, որ փաստերն այլ իրողության մասին են վկայում: