ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մեծ հավանականությամբ պաշտոնանկ կարվի, և կնշանակվի Շվեյացարիայում Հայաստանի դեսպան, բայց հատուկ կարգավիճակով, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Համաձայն թերթի աղբյուրների, Նալբանդյանը նաև կորդինացնելու է եվրոպական երկրներում ՀՀ դեսպանների աշխատանքը:
«Ժողովուրդ»-ը նաև նշում է, որ Շվեյցարիայում Հայաստանի ներկայիս դեսպան Շառլ Ազնավուրը Սերժ Սարգսյանին խնդրել է իրեն ազատել պաշտոնից:
«Հավանական է, որ պաշտոնանկ կարվի նաև ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, որին կնշանակեն Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի փոխարեն: Որպես ԿԳ նախարարի հավանական թեկնածու քննարկվում է Հրանուշ Հակոբյանի անունը: Իսկ նրա փոխարեն ՀՀ սփյուռքի նախարար կդառնա Հայոց ցեղասպանության տուն-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը», – նշում է թերթը: