Մեծ Բրիտանիայի դեսպանատունը պաշտոնական տեղեկատվություն չունի արքայազն Չարլզի՝ Հայաստան կատարելիք այցի մասին: Այս մասին Epress.am-ին հայտնել են դեսպանատան մամուլի ծառայությունից:
Արքայազն Չարլզի՝ մայիսի վերջին կայանալիք այցի մասին այսօրվա համարում գրել էր «Ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ թագավորական ընտանիքի ներկայացուցչի այցը կազմակերպում է ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը:
Թերթը նշել էր, որ Չարլզի արարողակարգի աշխատակիցներն արդեն Երևանում են:
Դեսպանատնից Epress.am-ին ասել են, որ տեղեկտվություն ունենալու դեպքում իրենք անմիջապես կտեղեկացնեն ԶԼՄ-ներին: