34-ամյա Աբդուլվահաբ Մեհմեդ Սիդիքի Չաքանին մեղադրանք է առաջադրվել առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու համար:
Այս մասին հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը: Մեղադրյալի համար խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ըստ մեղադրանքի, Չաքանը 2013թ. հունվարի 8-ին Թուրքիայի Հանրապետության Կարսի նահանգի Դիգորի շրջանի Հայաստանին սահմանամերձ Հալիկիշլակ գյուղից՝ հասնելով հայ-թուրքական պետական սահմանին, անցնելով Ախուրյան գետը և հաղթահարելով ՀՀ պետական սահմանի ինժեներատեխնիկական արգելանքները, առանց պատշաճ թույլտվության ապօրինի հասել է ՀՀ պահպանվող պետական սահմանը:
Նույն օրը ժամը 12:35-ի սահմաններում նա հայտնաբերվել է Արմավիրի մարզի Բագարան գյուղում բնակիչների կողմից, որոնք էլ ներկայացրել են նրան վերոհիշյալ զորամաս:
Գործը մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին: